Երևանում մեկնարկել է «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը28 սեպտեմբերի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է հոբելյանական 10-րդ «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT - 2015) միջազգային գիտաժողովը: Ինչպես հայտնել է ԱՌԿԱ գործակալությունը, գիտաժողովը, որտեղ քննարկվելու են բարձր տեխնոլոգիաների ոլոտի խնդիրները, կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Ինչպես նշել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, գիտաժողովին մասնակցում են մոտ 40 օտարերկրացի պատվիրակներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ճապոնիայից, Ուկրաինայից, հայտագրված է մոտ 130 գիտական զեկույց: Գիտաժողովի նպատակն է աջակցությունը գիտական գաղափարների փոխանակմանը համակարգչային և ՏՏ ոլորտի մասնագետների միջև, գիտական ոլորտում նվաճումների ներկայացումն ու քննարկումը: «Դա թույլ կտա հայ մասնագետներին ոչ միայն ներկայացնել սեփական գործնական ու տեսական նվաճումներն այս ոլորտում, այլ նաև ուղիղ շփումներ հաստատել արտերկրի գործընկերների հետ ակտիվացնելու համար հետագա գործակցությունը»,-ասել է Շուքուրյանը: Գիտաժողովի շրջանակում կանցնեն գիտական քննարկումներ ու կլոր սեղաններ, կքննարկեն գործակցության հնարավորությունները վիրտուալ լաբորատորիայում, համատեղ նորարարական նախագծերի զարգացման, կրթական գործընթացների վրա տեղեկատվական գիտությունների ազդեցությունը, նոր նախագծերի մշակումները: Առաջին անգամ CSIT գիտաժողովն անցկացվել է 1997 թ. և անցնում է Երևանում տարին երկու անգամ: CSIT-2015 կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կրթության նախարարության Գիտության կոմիտեն, IEEE Computer Society-ն, Intel Corporation-ի հայկական ստորաբաժանումը Synopsys Armenia-ի տեխնիկական աջակցությամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |