Մոտ 600 զինծառայող ու ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա` ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությանը

Մոտ 600 զինծառայող ու ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա` ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությանը

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է սեպտեմբերի 30-ին մեկնարկած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։

Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների մոտ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:

ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:

Զորավարժության անցկացման առաջին օրը մասնակից ստորաբաժանումների և ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցեր:

ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմը ծանոթացել է զորավարժությանը ներգրավված սպառազինության և ռազմական տեխնիկայի բնութագրերին, դաշտային հոսպիտալի բացազատման, տեղանքի հումանիտար ականազերծման խնդիրների կատարման առանձնահատկություններին, և ձեռնամուխ է եղել խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման գործնական պարապմունքներին:

Գործնական պարապմունքներին մասնակցել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմին ծանոթացրել են խաղաղապահ գործողությունների անցկացման շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման սկզբունքներին:

Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում` հոկտեմբերի 1-ին, շարունակվել են ՀԱՊԿ ՀԽՈՒ կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստական աշխատանքները և գործնական պարապմունքները: Ուսումնասիրվել են խաղաղապահ գործողության կազմակերպման և ՀԱՊԿ ՀԽՈՒ ստորաբաժանումների կողմից պատասխանատվության տեղամասերի զբաղեցման հարցեր:

Զորավարժության սցենարի համաձայն` ՀԱՊԿ ՀԽՈՒ Միացյալ հրամանատարությանն է հանձնվել խաղաղապահ գործողության անցկացման մանդատը և գործողությունների ղեկավարումը ստանձնել է ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, կարողություններ զարգացման և անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման գործնական պարապմունքներ:

Հայաստանում սեպտեմբերի 24-ին «Այագյազ» զորավարժարանում անցկացվել են հայ - ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) «Արագած 2015» համատեղ մարտավարական զորավարժություններ գումարտակի կազմով:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ամենամյա համատեղ զորավարժությունները միտված են համատեղ գործողությունների ներդաշնակմանը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:

Զորավարժության ընթացքում կիրառվել են Միգ-29 կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հակաօդային և ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի հրետանի և այլ ռազմական տեխնիկա: «Արագած 2015» զորավարժություններն անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի ղեկավարությամբ:

ՀՀ-ում Սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Այն ղեկավարել է ՀՀ նախագահը:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի էր և նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակում Հայաստանում անցկացվել է Զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: Բուն գնահատման գործընթացն ապահովելու նպատակով Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ սեպտեմբերի 15-19-ը ընթացել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---