Adobe-ի նոր ծրագիրը հեռացնում է կադրից շարժվող օբյեկտները![]() 8 հոկտեմբերի 2015 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Adobe ընկերությունը մշակել և Adobe MAX 2015 կոնֆերանսի շրջանակում ներկայացրել է նոր Monument mode անվանումով շտկող ծրագրային ապահովումը սմարթֆոնի լուսանկարող խցիկի համար: Ծրագրային ապահովումը նախատեսված է տեսարժան վայրերի լուսանկարման համար և իրական ժամանակի ռեժիմով հեռացնում է կադրից անցորդներին, ավտոմեքենաներն ու այլ շարժական օբյեկտները: Շնորհանդեսի ժամանակ Adobe ներկայացուցիչները բեմում ցուցադրել են Monument mode-ի կարողությունները` շարժվելով կադրում ստատիկ ամրացված սմարթֆոնի առջև: Ընդ որում սմարթֆոնի էկրանին նման «պատահական անցորդներն» աստիճանաբար ջնջվում էին: Գործող ծրագրային արտադրանքում Monument mode-ը ներմուծելու կամ սմարթֆոնների համար այդ գործառույթով ինքնուրույն հավելված թողարկելու մտադրությունների մասին ընկերության ներկայացուցիչները ոչինչ չեն հայտնել: Ավելի վաղ Adobe ընկերությունը ներկայացրել էր Photoshop Fix հավելվածը, որը նախատեսված է բջջային սարքերում լուսանկարների արագ մշակման համար: Photoshop Fix-ը թույլ է տալիս արագ հեռացնել լուսանկարից «ավելորդ» տարրերը` էլեկտրահաղորդիչ գծերը, դեմքին ընկած մազերը, մանր ցուցանակները և այլն: Բացի այդ, հավելվածն ունի Healing Brush և Liquify գործիքները, որոնք հաճախ օգտագործվում են լուսանկարների տարբեր տարրերի շտկման համար: Հավելվածը կներդաշնակեցվի օգտատերի աքաունթի հետ Adobe Creative Cloud-ում և թույլ կտա լուսանկարի հետագա մշակումն իրականացնել Adobe-ի մյուս ծրագրերում: Գործիքն անվճար է, սակայն Creative Cloud-ի հավելվածների հետ ներդաշնակեցվելու համար հարկ կլինի բաժանորդագրվել ծառայությանը: Այժմ հավելվածը հասանելի է միայն iOS-ի համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |