Իսրայելյան բանակի զինվորը Երևան գալով պարզել է, որ նաև Հայաստանի զինապարտ է

Իսրայելյան բանակի զինվորը Երևան գալով պարզել է, որ նաև Հայաստանի զինապարտ է

PanARMENIAN.Net - Իսրայելյան մամուլն անդրադարձել է երկրի քաղաքացի Էրիկ Մարտոյանի հետ Հայաստանում պատահած դեպքին: Մարտոյանը՝ երկրի բանակի գործող զինծառայող հանդիսանալով, ժամանել է Երևան, որտեղ պարզվել է, որ նա ՀՀ զինապարտ է, ու պետք է երկու տարի ծառայի հայկական բանակում: Զինվորի մոտ ծագած խնդիրն առկախված է մնացել. լքել Հայաստանը և Իսրայել վերադառնալ նա չի կարողանում:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Մարտոյանը պատմեց, որ 21 տարեկան է, Հայաստանից ընտանիքի հետ հեռացել է մոտ 15 տարի առաջ, այդ ընթացքում երկիր չի այցելել: Մարտոյանը 2 տարի և 3 ամիս ծառայում է իսրայելական բանակում, օդանավերի մեխանիկ է, ունի սերժանտի կոչում: Ստանալով մեկշաբաթյա արձակուրդ, նա որոշել է անցկացնել այն Հայաստանում: Օդանավակայանում, սակայն, պարզվել է, որ նա նաև ՀՀ զինապարտ է, պիտի ստանա հայկական անձնագիր և ներկայանա զինկոմիսարիատ՝ ծառայություն անցնելու համար: Մարտոյանը, սակայն ասում է, որ մինչև Հայաստան գալն՝ անցած 15 տարիների ընթացքում, որևէ համապատասխան ծանուցում նրան երբեք չեն ուղարկել: Նա նշում է նաև, որ 2001 թվականին, Հայաստանից հեռանալուց, իր ընտանիքը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում է գրել, սակայն պատկան մարմինները պնդում են, որ նման դիմում չեն ստացել:

«Ես Հայաստանը չեմ մեղադրում, Հայաստանը իմ հայրենիքն է, մեղադրում եմ Իսրայելը», - նշում է նա, հավելելով, որ բազմիցս փորձել է օգնություն ստանալ իսրայելական կողմից, սակայն նրան այս ողջ ընթացքում «ոչ մի անգամ նույնիսկ չեն զանգել»:

Մարտոյանը պատմեց նաև, որ դեռևս 9 ամիս պիտի ծառայի Իսրայելի բանակում: Նա տեղեկացրել է բանակային ղեկավարությանն իրավիճակի մասին, վերադառնալուց հետո զինվորի մոտ խնդիրներ չեն ծագի:

Իր հերթին, Times of Israel պարբերականը գրում է, որ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ տեղյակ է խնդրի մասին, իսկ Վրաստանում երկրի հյուպատոս Շմուել Մեյրոմը զբաղվում է հարցով: Հայտարարության համաձայն, ՀՀ փոխարտգործնախարարը ևս խոստացել է զբաղվել հարցով:

Լուսանկարում Մարտոյանը՝ աջից:
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---