EuFoA. Եվրոպայում ՀՀ-ն 1 բնակչի հաշվով սիրիացի ամենաշատ փախստականներին ապաստանած երկիրն է

EuFoA. Եվրոպայում ՀՀ-ն 1 բնակչի հաշվով սիրիացի ամենաշատ փախստականներին ապաստանած երկիրն է

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը հրապարակել է ուսումնասիրություն, որտեղ վերլուծվել է ԵՄ-ի անդամ երկրների, Հայաստանի և Մերձավոր Արևելքի երկրների արձագանքը սիրիական ճգնաժամի արդյունքում առաջացած փախստականների խնդրին` գալով այն եզրահանգման, որ Հայաստանի գործադրած ջանքերը փախստականներին օգնելու հարցում ցույց է տալիս, որ այդ երկիրը եվրոպական արժեքների իսկական կրողն է:

«Հայաստանը Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր ընդունել է մոտ 17 հազար սիրիացի փախստականի: Միայն 2 պետություն` Գերմանիան և Շվեդիան են ընդունել ավելի մեծ թվով սիրիացի փախստականների, քան Հայաստանը, մինչդեռ այս 2 պետություններն էլ դասվում են Եվրոպայի ամենաուժեղ տնտեսություն ունեցող երկրների շարքին, իսկ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 10 անգամ ավելի ցածր է, քան Եվրոպայի ՀՆԱ-ի միջին ցուցանիշը: Այդուհանդերձ, Հայաստանը մեկ բնակչի հաշվով ամենաշատ սիրիացի փախստականներ ապաստանած երկիրն է, քանի որ 1000 բնակչի հաշվով այն հյուրընկալել է 6 փախստականի`գերազանցելով Գերմանիային (1) և Շվեդիային (4)»,-նշվում է կազմակերպության հրապարակած հաղորդագրությունում:

Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական հանգամանքները` ուսումնասիրության մեջ նշվում է, որ Հայաստանը սիրիացի փախստականներին օժանդակելու և ապաստանելու տեսանկյունից ավելի շատ բան է արել, քան ցանկացած այլ Եվրոպական երկիր, գրում է Panorama.am-ը:

Ըստ հրապարակման`այն ժամանակ, երբ բախվելով փախստականների խնդրին` եվրոպական պետությունները տարբեր վճիռներ էին կայացնում ու փորձում էին քվոտաների միջոցով բաշխել ներգաղթյալներին միմյանց մեջ, Հայաստանի կառավարությունը ցույց է տվել, որ պետությունը պետք է պատրաստ լինի ողջունել փախստականներին` դա համաձայնեցնելով միջազգային ու տեղական կառույցների հետ:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---