ԱԳ փոխնախարար. Բաքուն ՄԱԿ-ի 3 նպատակին դեմ է գործում23 հոկտեմբերի 2015 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի երեք նպատակին դեմ՝ հարցի խաղաղ լուծում, ժողովուրդների իրավահավարսարություն և ինքնորոշման իրավունք: Այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ ՔոչարյանըԵրևանումՄոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի ընթացքում: Քոչարյանը նշել է, որ Հայաստանը երբեք չի խուսափել ամենաբարձր մակարդակի հանդիպումներից: Ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջընթաց անհնար է, քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումն ապակառուցողական է և արդեն անցել է բոլոր չափերը, գրում է Panorama.am-ը: «Քանի Ադրբեջանի ղեկավարությունը իր ժողովրդին դարձրել է պատանդ այս հարցում, քանի դեռ իր ռեժիմը պահպանելու համար ատելություն է սերմանում հարևան ժողովրդի նկատմամբ, պահպանում է ղարաբաղյան հակամարտությունը իր ռեժիմը պահելու համար, բանակացային գործընթացում առաջընթաց չի լինի: Բայց սա չի նշանակում, որ Մինսկի խմբի համանախագահության գործողություններն անիմաստ են: Չի բացառվում այն հեռանկարը, որ Բաքուն, վերջիվերջո, խելքը գլուխը կհավաքի»,-ասել է փոխարտգործնախարարը: ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին,այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»: Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: «Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին, ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան»: Կարդացեք նաև՝ Բաբայան. ՄԽ միջնորդների հետ կքննարկվի դիտորդների ավելացումն ու տեսագրող սարքերի տեղադրումը Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |