Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում15 նոյեմբերի 2006 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների ժամանակ շարունակվեցին հոկտեմբերի 6-ին Մոսկվայում եւ հոկտեմբերի 24-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում համանախագահների կողմից առաջարկված նոր գաղափարների ու մտքերի առավել մանրամասն քննարկումները: Բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում փորձ արվեց մոտեցնել կողմերի դիրքորոշումները, համանախագահների կողմից առաջարկվեց քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նպատակահարմարությունը: Այդ նպատակով համանախագահները կժամանեն տարածաշրջան: Երեւան այցելությունը նախատեսվում է նոյեմբերի 21-ին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |