Նոյեմբերի 21-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագհները ժամանում են Երեւան20 նոյեմբերի 2006 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագհները նոյեմբերի 21-ին ժամանում են Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, միջնորդները կհանդիպեն Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի, ապա հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:Այցի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցութունների շրջանակներում: Համանախագահների այցը կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների բրյուսելյան հանդիպման արդյունքների հիման վրա, որի ընթացքում առաջարկվել էր կազմակերպել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը»,- ասել է Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |