«Կոմերսանտը» ՀՀ-ում ՏՏ ոլորտի մասին. Այդպիսի կադրերի կարիք ունեն աշխարհի բոլոր կորպորացիաները

«Կոմերսանտը» ՀՀ-ում ՏՏ ոլորտի մասին. Այդպիսի կադրերի կարիք ունեն աշխարհի բոլոր կորպորացիաները

PanARMENIAN.Net - Բարդ տնտեսական և քաղաքական իրավիճակի պատճառով վենչուրային ներդրողներինց շատերը կասեցրել են ակտիվությունը Ռուսաստանում, իսկ այլ հետխորհրդային երկրների հանդեպ հետաքրքրությունը, հակառակը, աճում է: Օրինակ այսօր սկսնակ ընկերությունների բում է նկատվում Հայաստանում. տեղի ձեռներեցները միտված են գլոբալ շուկային, քանի որ տեղական շուկան շատ փոքր է: Երկրի գլխավոր ներուժը համաշխարհային շուկայում առաջին հերթին բարձրակարդ մասնագետներն են անգլերենի իմացությամբ` այդպիսի կադրերի ետևից են ընկնում աշխարհի բոլոր կորպորացիաները: Այդ մասին է Հայաստանում ստարտափ ընկերությունների զարգացմանը նվիրված հոդվածը «Կոմերսանտ-Դենգի» հանդեսը:

ABBYY ընկերությունների խմբի փոխնախագահ Արամ Փախչանյանը պատմում է, որ վերջին 10 տարում Հայաստանում ՏՏ ոլորտի աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են միջին տնտեսական ցուցանիշները, հասնելով տարեկան 15-25%-ի: «Արդյունքում ծրագրավորող ինժեներների սուր պակաս է զգացվում: Այս պահի դրությամբ Հայաստանում մոտ 15 հազար ծրագրավորող կա, ևս 2 հազար աշխատատեղ թափուր է: Արդյունքում առաջանում է արագ աճի տիպիկ կադրային բուրգ` շատ են սկսնակները, որոնք դեռ քիչ հմտություններ ունեն, բայց լավ են մոտիվացված, պակասում են փորձառու ծրագրավորողները»: Վերջին շրջանում համալսարանները գիտակցել են ՏՏ ոլորտի համար մասնագետների պատրաստման կարևորությունը և նույնիսկ համագործակցություն են հաստատել ընկերությունների հետ, որոնք իրենց լաբորատորիաներն ու հետազոտական կենտրոններն են բացել որոշ բուհերում: Սակայն այս գործընթացը դեռ նոր է թափ առնում»,-պատմում է ABBYY-ի փոխնախագահը:

Տեղի ձեռներեցների խառնվածքն ու հավակնությունները կյանքի են կոչվում սեփական գլոբալ ստարտափերի ստեղծման միջոցով: Դրան է նպաստում վենչուրային և ձեռնարկատիրական էկոհամակարգերի զարգացումը: «Որոշ հայկական ընկերութունների հաջողությունները միջազգային շուկայում, ինչպես նաև վենչուրային հիմնադրամի ստեղծումը սկսնակ ընկերությունների բումի պատճառ դարձան,-ասում է Փախչանյանը:-Հաքաթոններն ու ստարտափերի մրցույթները սովորական երևույթ են դարձել, մասնակցում են տասնյակ թիմեր տարբեր քաղաքներից: Հաշվի առնելով ՏՏ ոլորտի աճի տեմպերը` այս միտումը վկայում է այն մասին, որ 1-2 տարուց երկրում կարող են հայտնվել տասնյակ հաջողակ սկսնակ ընկերություններ, որոնք հետաքրքիր կլինեն վենչուրային ներդրողների համար»:

Հոդվածի հեղինակը հայկական ՏՏ մի քանի հաջողակ ընկերությունների պատմությունն է ներկայացնում: Այդպես, ամերիկացի ձեռնարկատեր Էլ Էյսաջյանը, որը մի քանի տարի առաջ Հայաստան էր այցելել որպես զբոսաշրջկ, որոշել է գրսենյակ բացել Երևանում տաքսու վարորդի հետ զրույցից հետո, քանի որ պարզվել է, որ վերջինս փայլուն ֆիզիկոս է բազում հետաքրքիր գաղափարներով, որը, կյանքն այդպես էր դասավորվել, ստիպված էր վաստակել տաքսի վարելով: ԱՄՆ-ում Էլն արդեն ուներ ընկերություն և որոշեց Հայաստանում մի քանի գիտնականի վարձել, որպեսզի նրանք մոդելներ մշակեն տվյալների մեծ զանգվածների, կորելյացիաների և օրինաչափությունների որոնման, ինչպես նաև կանխատեսումներ կազմելու համար:

Integrien Corporation ընկերությունը գրասենյակ բացեց Երևանում 2008-ին: Հաջողվեց թիմում տաղանդավոր գիտնականների ներգրավել, որոնք մոդելներ էին ստեղծում և փոխանցում ԱՄՆ` ծրագրավորողներին, որպեսզի նրանք այն ներկայացնեին որպես ծրագրային արտադրանք: Սխեման այնքան էլ լավ չէր աշխատում, ուստի հայաստանյան գրասենյակը շուտով սկսեց զբաղվել նաև անմիջապես կոդինգով: Անհրաժեշտ դարձավ, որ գիտական կոչումից բացի աշխատակիցները նաև ծրագրավորման հմտություններին տիրապետեն:

Integrien-ին հաջողվեց ունիվերսալ ծրագրային ապահովում ստեղծել, որը կարելի է կիրառել ցանկացած թվային տվյալների կորելյացիաների որոնման և պրդեիկատիվ վերլուծության համար, լինի դա տրանսպորտային միջոցների երթևեկություն կամ տվյալների մշակման կոշտ սկավառակների ջերմաստիճանների տվյալների ցուցանիշները (մեթոդները թույլ են տալիս կանխատեսել սարքավորումների խափանումը շատ վաղ փուլում): 2010-ին այս մշակումները հետաքրքրեցին ամերիկյան VMware կորպորացիային, որը շուտով գնեց ստարտափը $100 դոլարով: Այսօր դա գլոբալ VMware-ի առանցքային R&D-ստորաբաժանումներից մեկն է, որը պատասխանատու է վերլուծական ծրագրային մոդուլների մշակման համար, որոնք հետևում են վիրտուալ մեքենաներին, ինչպես նաև վիրտուալացված ցանցերին: Խմբերից մեկը` տվյալների խորքային վերլուծության լաբորատորիան արդեն միջազգային մակարդակի 15 պատենտ է վաստակել VMware-ի համար:

Macroscope Consulting-ի հիմնադիր Գարեթ Մարտին Ջոնսթոնը բացատրում է հայկական ստարտափերի ընդլայնվելու և հետո երկրի սահմաններից դուրս գալու միտումն ազգային առանձնահատկություններով. «Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների համատեքստում նման է Իռլանդիայի դերին Եվրոպայում: Իռլանդացիները նորարարներ են, վառ անհատականություններ, որոնց համար ներքին շուկան նեղ է: Հայերը միշտ նայել են և նայում են դեպի արտաքին շուկա և գլոբալ են մտածում, քանի որ երկրի շուկան բավականին փոքր է, ինչպես նաև պատմական առանձնահատկություններից ելնելով: Հայկական համայնքները հզոր են Կալիֆորնիայում, Մայամիում, Եվրոպայում (Ֆրանսիա և Անգլիա), Մերձավոր Արևելքում, առաջին հերթին Բեյրութում: Հայերն արագաշարժ են, հարմարվող և լավ ուղեղ ունեն: Այս պատճառներով է, որ այսօր օտարերկրյա ՏՏ ոլորտի ընկերությունները գրասենյակներ են բացում Հայաստանում, որտեղ բարձր մակարդակի մասնագետներ են աշխատում,-ասում է նա:

Ջոնսթոնը վստահ է, որ Հայաստանն ու հայ մասնագետները լավ ապագա ունեն. «Ես շփվել եմ հայկական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որն աշխատում է սկսնակ ընկերությունների շարժման և ձեռներեցության զարգացման վրա: Նրանք ի սկզբանե դեպի դուրս են միտված, ցանկանում են հարստացնել աշխարհը հայկական գաղափարներով: Սա այն է, ինչը պակասում է ռուսական ստարտափներին` միտվածությունը խոշոր շուկաներին և գլոբալ տեսլականը»,-ասել է Ջոնսթոնը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---