Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. Ռումբի առկայության կասկած կար

Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. Ռումբի առկայության կասկած կար

PanARMENIAN.Net - Թուրքական ավիաուղիներին պատկանող A330 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել:

Նյու Յորք-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայաններից մեկում, քանի որ կասկածներ են եղել որ ինքնթիռում ռումբ կա, թուրքական Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ինքնաթիռի օդ բարձրանալուց քիչ անց Twitter սոցիալական կայքում անհայտ մի օգտատեր գրել է, թե իբր ինքնաթիռի մեջ պայթուցիկ կա և շուտով այն պայթելու է: Օդաչուներին հրահանգվել է փոխել օդանավի ուղղությունը և վայրէջք կատարել Կանադայի Հալիֆաքսի օդանավակայանում:

Կանադայում, ուղևորներին տարհանել են ինքնաթիռից և մանրամասն զննություն իրականացրել: Իրավապահ մարմինները ինքնաթիռում պայթուցիկ կամ այլ կասկածելի առարկաներ չեն հայտնաբերել:

Նոյեմբերի 20-ին պայթյունի սպառնալիքի հետևանքով Ֆլորիդա նահանգումարտակարգ վայրէջք է կատարել A320 ինքնաթիռը: Օդանավում եղել է 92 ուղևոր և անձնակազմի անդամները:

Պայթյունի մասին ահազանգել է ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք չի գտնվել:

Նոյեմբերի 19-ին Վարշավ-Հուրգադա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի Բուրգաս օդանավակայանում: Օդաչուներն արտակարգ վայրէջքի որոշում են ընդունել այն բանից հետո, երբ 64–ամյա ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները տարհանվել են, օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, իսկ տղամարդուն հանձնել են իրավապահ մարմիններին։

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց:

Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետությունը»: ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար:

Կարդացեք նաև՝ Քննիչները պարզել են, թե Սինայում կործանված A321-ի որ մասում էր տեղադրված ռումբը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---