Հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 6 կազմակերպություն

Հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 6 կազմակերպություն

PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոխոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացնելու 6 միջազգային դիտորդական կազմակերպություն կամ շրջանակ:

Այդ կազմակերպություններն են.

1. ԱՊՀ դիտորդական առաքելություն (44 դիտորդ), 2. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով (23 դիտորդ), 3. Օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ (33 դիտորդ), 4. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (11 դիտորդ), 5. ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ (5 դիտորդ), 6. ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---