Իրաքցի պատգամավոր. ԻՊ-ն միլիոնավոր դոլարների շահույթ է ստանում Թուրքիայի սև շուկայում նավթի վաճառքից30 նոյեմբերի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը միլիոնավոր դոլլարների շահույթ է ստանում Թուրքիայի սև շուկայում նավթի վաճառքից: Այս հայտարարությունն արել է Իրաքի խորհրդարանի անդամ և անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մավաֆաք ալ Ռուբային ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Իրաքցի պատգամավորը նաև հայտարարել է, որ Սիրիայում վիրավորված ահաբեկիչները բժշկական օգնություն են ստանում Թուրքիայում: «Վերջին ութ ամիսներին ԻԼԻՊ-ին հաջողվել է վաճառել մոտ 800 մլն ԱՄՆ դոլարի նավթ թուրքական սև շուկայում: Դա իրաքյան, սիրիական նավթն է, որը Իրաքից և Սիրիայից բեռնատարներով տեղափոխվում է Թուրքիայի սահման և վաճառվում միջազգային գների կեսի չափով», -ասել է իրաքցի խորհրդարանականը, գրում է Panorama.am-ը: «Այն գումարները, որ գոյանում են թուրքական սև շուկայում իրաքյան և սիրիական նավթի վաճառքից ԻԼԻՊ-ի գործողությունների թթվածինն են: Երբ դա կտրվի, ԻԼԻՊ-ը շնչահեղձ կլինի»,-եզրահանգել է Մավաֆաք ալ Ռուբային: Կարդացեք նաև՝ Սիրիացի նախարար. Սու-24-ը խոցվել է Էրդողանի որդու շահերից ելնելով Պեսկով. ՌԴ-ն տեղեկություններ ունի Էրդողանի որդու նավթային շահերի մասին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |