Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական հանրաքվեին չի մասնակցելու![]() 3 դեկտեմբերի 2015 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս մասին տեղեկացրել է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել նաև 2013-ի նախագահական ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Հանրապետությունում չէր: Ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին ՀՀ հեռուստաալիոներին տված հարցազրույցում հնչած այն գնահատականներին, թե քննադատելով սահմանադրական փոփոխությունները՝ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները «մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցրել», Սողոմոնյանը փոխանցել է, որ Քոչարայնի հետ այդ հարցազրույցը դեռ չի քննարկել: ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |