Էրդողանն Իրաքի ՄԱԿ ԱԽ դիմելու մասին. Դա «անազնիվ է»

Էրդողանն Իրաքի ՄԱԿ ԱԽ դիմելու մասին. Դա «անազնիվ է»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքի հյուսիս թուրքական զորքերի ներխուժման կապակցությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու Իրաքի որոշումն անվանել է «անազնիվ քայլ», հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

«Նրանք կարող են դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, դա նրանց իրավունքն է, սակայն դա անազնիվ քայլ է»,-ասել է Էրդողանը:

Դեկտեմբերի 11-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին խնդրել է Իրաքի ԱԳՆ-ին պաշտոնական բողոք ներկայացենլ ՄԱԿ ԱԽ երկրի հյուսիս թուրքական զորքերի ներխուժման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ:

Ավելի ուշ Reuters գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Թուրքիայի նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, սակայն կոալիցիան զգուշացվել էր այն մասին, որ Թուրքիան զինուժ է ուղարկում այդ տարածք:

Անկարայում հայտարևարեցին, որ Թուրքիան չունի ցամաքային ռազմական գործողության մտադրություն և հավելյալ զինուժ գործուղելու մտադրություն չունի: Սակայն Իրաքը իրեն իրավունք է վերապահել հակազդեցության ցանկացած միջոց կիրառելու, եթե թուրքական զորքերը դուրս չբերվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---