Ինչ հեռանկարներ ունի ԵՏՄ շրջանակում ավիացիոն մաքսատների փոխգործակցությունը

Ինչ հեռանկարներ ունի ԵՏՄ շրջանակում ավիացիոն մաքսատների փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 15-17-ը անցկացվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Քննարկվել են ԵՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն մաքսային հսկողության փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես մաքսանենգության դեմ պայքարի, նախաբացթողումային, հետբացթողումային հսկողության կատարելագործման և աշխատանքային կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ըստ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի, հանդիպմանը կարևորվել է հատկապես թմրանյութերի առումով ռիսկային երկրներից մաքսանենգ ապրանքների ներկրման և տարանցիկ փոխադրման կանխարգելման, տեղեկատվության օպերատիվ փոխանակման և անհրաժեշտ այլ քայլերի արդյունավետության բարձրացումը: Պարզաբանվել է մաքսային հայտարարագրի տրամադրման, ապրանքների դասակարգման ժամանակ մակնշման միասնական շտեմարանի կիրառման կարգը:

«Ռուսաստանի մեր գործընկերների հետ քննարկել ենք ԵՏՄ երկրների օդանավակայաններում ուղևորների սպասարկման և բեռների հսկողության, ինչպես նաև միջազգային ավիաչվերթերի տարանցիկ ուղևորների մաքսային պատշաճ հսկողության խնդիրներն ու առանձնահատկությունները»,- նշել է ՖՆ «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանը:

ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Վնուկովո» մաքսատան պետի առաջին տեղակալ Սերգեյ Մատյաշի խոսքով` կարևորվել են Հայաստանի և Ռուսաստանի ավացիոն մաքսատների միջև տեղեկատվության, փորձի փոխանակման առումով փոխգործակցության սերտացումն ու ակտիվացումը: Հյուրերը շրջայց են կատարել նաև «Զվարթնոց» մաքսատանը, ծանոթացել աշխատանքային առանձնահատկություններին, մաքսատան տեխնիկական հնարավորություններին:

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 14-ին քննարկման է դրվել «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության կողմից առաջարկվող նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է, որ Հայաստանում անմաքս առևտրի գոտու ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործողները:

Մասնավորապես, ըստ նրա, օրենքի ընդունումից հետո Հայաստանի ցամաքային անցակետերում՝ Մեղրիում, Բավրայում և Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռնվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ավելացված արժեքի հարկից:

Հայաստանի տարածքում գործում են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները։ Հայաստանի ցամաքային մաքսակետերը գործում են միայն Վրաստանի և Իրանի ուղղությամբ։ Դեռ 2011-ի հունիսին ՀՀ կառավարությունը արտամրցութային կարգով «Duty Free Alliance» ընկերությանը 800 քմ տարածք տրամադրեց Մեղրիի անցակետում 49 տարի ժամկետով: Ընկերությունը հայտարարեց, որ մտադիր է առևտրի օբյեկտ բացել առանց տուրքի ապրանքների համար և պահեստ: Ենթանդրվում է, որ դա կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի և Իրանի միջև:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---