Օհանյանը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ

Օհանյանը Թուրքիային  մեղադրել է  ԻՊ-ին աջակցելու մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 16-ին իր հույն գործընկեր Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար։

«Մեզ բոլորիս մտահոգում են հարևանների հետ խնդիրները։ Այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է մեր տարածաշրջանի վրա։ Իսկ մեր տարածաշրջանում կան պետություններ` ի դեմս Թուրքիայի, որն աջակցում է «Իսլամական պետությանը»», - հայտարարել է Օհանյանը, գրում է Նովոստի Արմենիան։

Նա ընդգծել է, որ Հայաստանը կտրականապես դատապարտում է Անկարայի նման վարքագիծը, ավելին, որ դա անդրադառնում է Հայաստանի ռազմավարական գորընկերոջ` Ռուսաստանի շահերին։

Ռուսաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ին հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: RBC-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսանդերուն նավահանգիստների մասին է:

Լուսանկարներն արված են տիեզերական հետախուզության միջոցներով, ըստ այդմ՝ բենզատարները հատել են թուրք-սիրիական սահմանը և ապօրինի նավթով ուղղվում են Թուրքիա: Հայտնի է, որ այդ նավթի մի մասը ուղարկվել է վերամշակման Թուրքիայի սահմաններից դուրս և այժմ վաճառվում է ներքին շուկայում:

ՌԴ-ի ՆԳՆ-ի տվյալներով օրական թուրքական նավահանգիստներում բեռնաթափվում է առնվազն մեկ տանկեր նավթ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---