ՀՀ նախագահը միջազգային անվտանգությանն առնչվող հարցել է քննարկել Հունաստանի ՊՆ ղեկավարի հետ![]() 17 դեկտեմբերի 2015 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը: Ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ջերմ հարաբերությունները ձևավորվել են պատմական ամուր հիմքի վրա՝ Սերժ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները, ինչպես նաև Հունաստանի դերակատարումը Հայաստան-Եվրամիություն և ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում, համագործակցությունը խաղաղապահության բնագավառում: Նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների՝ պարբերական բնույթ կրող փոխայցերը, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության հեռանկարները և ողջունել է նախարար Կամենոսի այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ այդ փոխգործակցությունն ավելի ակտիվացնելու և խորացնելու ուղղությամբ: Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության և պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամության համար, վստահեցրել ՀՀ նախագահին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ձևավորվել է գերազանց համագործակցություն, և երկկողմ ջանքերով այսուհետ ևս շարունակելու են ավելի ամրապնդել ու խորացնել հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, խաղաղապահության ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի, ինչպես նաև միջազգային անվտանգության արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավրի բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները` ռազմական կրթություն, խաղաղարար գործունեություն, հատուկ նշանակության ջոկատների պատրաստում, ռազմատեխնիկական համագործակցություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |