Forbes-ը հայկական PicsArt-ը $250 մլն է գնահատել

Forbes-ը հայկական PicsArt-ը $250 մլն է գնահատել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է 2015 թվականի 50 ստարտափերի ցուցակը, որոնք առավել պահանջված են ներդրողների շրջանում և առավելագույն ներդրումներն են ներգրավել:

Forbes-ի ցանկում է հայտնվել նաև հայկական PicsArt ստարտափը: Ընկերությունը հայտնվել է ցանկի 5-րդ հորիզոնականում` հանդեսն այն գնահատել է $250 միլիոն:

PicsArt-ը մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիր է, որը հայկական թիմը մշակել է 2011-ին: Ավելի քան 250 միլիոն օգտատեր է աշխարհում օգտվում այդ անվճար հավելվածից: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում: 2015-ի սկզբին թիմը մոտ 10 մլն դոլարի ֆինանսավորում ստացավ ամերիկյան Sequoia Capital ընկերությունից: Հեղինակները ներկայացնում են իրենց պրոդուկտը որպես «լուսանկարների համար նախատեսված YouTub»:

50 առաջատար ստարտափերը 2015-ին $7 մլրդ ներդրում են ներգրավել, իսկ հանրագումարային առումով` մոտ $120 մլրդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---