Հայաստանի նախագահը շնորհավորել է ԼՂՀ ղեկավարությանն ու ժողովրդին` Սահմանադրության ընդունման կապակցությամբ11 դեկտեմբերի 2006 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյան շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանն ու արցախցիներին` համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռ. Քոչարյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը եւ արցախցիներին` համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ: Հանրաքվեին իր կազմակերպված եւ գործուն մասնակցությամբ Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս հաստատեց ազատ ապրելու իր վճռականությունը: Ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցած այս հանրաքվեն եւս մեկ հիմնաքար դրեց Լեռնային Ղարաբաղի պետականության կայացման գործում:Անկախության հռչակման առաջին օրվանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որդեգրեց ժողովրդավարական զարգացման ուղին: Դա բազմիցս ապացուցվել է ազատ եւ արդար ընտրություններով: Սահմանադրության հանրաքվեն ոչ միայն շարունակեց կամքի ազատ արտահայտման բարի ավանդույթը, այլեւ հնարավորություն ընձեռեց ամրագրել ժողովրդավարության կանոնները երկրի հիմնական օրենքում: Շնորհավորելով ողջ հայությանը Արցախում կայացած հանրաքվեի կապակցությամբ` մաղթում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բարօրություն, խաղաղություն եւ կայուն զարգացում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |