Ամերիաբանկի MasterCard և Maestro քարտապանների շրջանում 38 պլանշետ է խաղարկվել29 դեկտեմբերի 2015 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին լրագրողների և բանկի աշխատակիցների մասնակցությամբ կայացել է «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության տրամադրած38 պլանշետի խաղարկությունը: 2015-ի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը MasterCard և Maestro քարտերով կատարելով 30 և ավելի անկանխիկ գործարք 300.000 և ավելի դրամի կամ համարժեք արտարժույթի չափով (բացառությամբ առցանց վճարումների)` Ամերիաբանկի հաճախորդները ստացել են «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության կողմից խաղարկվող 180 պլանշետից մեկը շահելու հնարավորություն: Այս պայմաններին բավարարող 66 հաճախորդին SMS-ի և էլ.նամակի միջոցով ուղարկվել էր մասնակցության հերթական համար: Հաղթող է ճանաչվել խաղարկության այն 38 մասնակիցը, ում հերթական համարները խաղարկության ընթացքում դուրս են բերվել խաղարկության համար նախատեսված արկղիկից՝ պատահականության սկզբունքով:
Հաղթողների հերթական համարները հետևյալ են. 11, 7, 22, 18, 21, 13, 60, 28, 41, 32, 49, 15, 51, 53, 46, 24, 23, 39, 1, 44, 16, 25, 27, 54, 31, 26, 30, 29, 14, 12, 33, 4, 58, 61, 47, 42, 50, 34: Հաղթողների համարները նաև մինչև օրվա ավարտ կհրապարակվեն Ամերիաբանկի Facebook-ի էջում, ինչպես նաև պաշտոնական կայքում: Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ դեկտեմբերի 30-ից մինչև 2016-ի հունվարի 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Հաղթողները չեն կարող ստանալ մրցանակը 2016-ի հունվարի 25-ից հետո: Ամերիաբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը մեկնարկել էր Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակում տվյալ համակարգի օգտատերերին մի շարք արտոնություններ են տրամադրվում: Արշավի շրջանակում Ամերիաբանկը խաղարկություն էր հայտարարել՝ հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիա օնլայն/մոբայլ բանկինգ համակարգում 5 և ավելի գործարք իրականացնող օգտատերերի միջև: Խաղարկության արդյունքներով 3 հաղթող որոշվեց, որոնցից յուրաքանչյուրը ստացել է Lenovo IdeaPad պլանշետ: Ընդհանուր առմամբ, խաղարկությանը մասնակցեց 305 օգտատեր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |