Վարչապետն ամփոփում է. 2015-ին կարևորագույն 3 իրադարձություն է եղել

Վարչապետն ամփոփում է. 2015-ին կարևորագույն 3 իրադարձություն է եղել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով անցնող տարին, առանձնացրել է երեք կարևորագույն իրադարձություն:

«Առաջինը` տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, սակայն ռեսուրսների և ջանքերի կենտրոնացմամբ, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններն և ապահովել տնտեսական աճ»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Վարչապետը նշել է, որ 2015-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 3%, այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցները և փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում՝ բացասական տնտեսական աճի ցուցանիշներ:

«Աճ կա արդյունաբերությունում` 4,6%, գյուղատնտեսությունում` 11,6%, ծառայությունների ոլորտում՝ 3%: Գնաճի ցուցանիշը 2014-I համեմատ կազմել է 1,9%, միջին գնաճը՝ 4,1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5%-ով: Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, տրանսֆերտների մոտ $500 միլիոնով անկման պարագայում»,-տեղեկացրել է Աբրահամյանը:

Երկրորդ կարևորագույն նվաճումը վարչապետը համարել է Սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ նրա, անկասկած հիմք է հանդիսանալու հայրենիքի բարեկեցության և կայուն զարգացման համար:

Վարչապետը նշել է նաև, որ 2015-ին ՀՀ ԵՏՄ կազմում է:

«Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և ավելի լայն աշխարհագրություն: Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել են մոտ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի երկու տոկոսանոց անկում, մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են, որ միանալով ԵՏՄ-ին, ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը», - նկատել է Աբրահամյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ն սկսեց լայնածավալ բանակցություններ ԵՄ-ի հետ, որի ժամանակ քննարկվել են ոչ միայն քաղաքական, այլ նաև բազմաթիվ տնտեսական հարցեր:

Աբրահամյանի խոսքով՝ որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու հայտարարում է, որ Կառարությունը գործադրում է իր բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանության մեծացման և ժողովրդի բարեկեցության համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---