Դեկտեմբերի 18-ին Ամստերդամում տեղի կունենա Հայոց ցեղասպանության հարցին նվիրված դասախոսություն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Ամստերդամի համալսարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. թուրքական պահոցների փաստերը» թեմայով դասախոսությունը, որի կազմակերպիչներն են CREA-Studium Generale-ն, Հումանիտար հեռարձակման ստուդիան եւ Հոլոքոսթի եւ Ցեղասպանության հետազոտման կենտրոնը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունում դասախոսությամբ հանդես կգա Միննեսոտայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը` Թուրքիայից դուրս բնակվող պատմաբան, որն անհրաժեշտ է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը թուրքական կառավարության կողմից: Որպես համազեկուցող հրավիրվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, Ցեղասպանության գծով մասնագետ Էրիկ Յան Զուխերը: Դասախոսությունից հետո կցուցադրվի «Լռության պատ. տաբու հայկական ճակատագրի մասին» փաստագրկան ֆիլմը, որը 1997 թվականին նկարահնել է Հումանիտար հեռարձակման ստուդիան: Ֆիլմի գլխավոր գործող անձը Թաներ Աքչամն է:



Նշենք, որ Թաներ Աքչամը «Թուրքական ազգային «ես»-ը եւ հայկական հարցը» աղմուկ հանած հայտնի գրքի հեղինակն է, որն էլ Թուրքիայից նրա արտաքսման պատճառ հանդիսացավ: Գիրքը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, 2007 թվականին այն կթարգմանվի հոլանդերեն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---