6 պայթյուն է որոտացել Ինդոնեզիայի մայրաքաղաքում. Տուժածների թվում հայեր չկան

6 պայթյուն է որոտացել Ինդոնեզիայի մայրաքաղաքում. Տուժածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ւնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Պայթյուններից մեկը որոտացել է այն շրջանում, որտեղ գտնվում են բարձրակարգ հյուրանոնցներ և դեսպանատներ, հայտնում է Reuters-ը: Հայտնի է, որ պայթյունները կազմակերպել է գրոհայինների մոտ 10-14-հոգանոց խումբը: Քաղաքում կրակոցներ են լսվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առնվազն 7 զոհ կա: Զոհերից 4-ը հարձակվողների թվից են:

Ըստ ոստիկանության, 6 պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը առևտրի կենտրոնի դիմաց, մյուսը` Starbucks ցանցի սրճարաններից մեկի հարևանությամբ:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պայթյունները որակել է ահաբեկչություն:

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության տվյալներով Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---