Ադրբեջանը բողոքում է. ԼՂՀ-ում արտադրված «Մադաթով»-ը ռուսական շուկայում է հայտնվել

Ադրբեջանը բողոքում է. ԼՂՀ-ում արտադրված «Մադաթով»-ը ռուսական շուկայում է հայտնվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանին բարկացրել է, որ ԼՂՀ-ում արտադրված «Մադաթով» կոնյակը վաճառվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի «դյութի ֆրի»-ում:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մաքսային պետական կոմիտեն բացահայտել է, որ կոնյակը ռուսական շուկա է հասնում Հայաստանի միջոցով: Այդ առնչությամբ ադրբեջանական կոմիտեն բողոքի դիմում է հղել Ռուսաստանի մաքսային պետական կոմիտեին:

Ադրբեջանական կողմը դժգոհել է, որ ԼՂ-ում արտադրված կոնյակի վրա որպես արտադրող երկիր նշված է «Հայաստան»:

«Դա կոչվում է արտադրող երկրի ու մակնշման տվյալների կեղծում: Այսպիսով, Ռուսաստանի համար որևէ իրավական հիմք չկա նման ծագման ապրանք ներկրելու համար»,- գրել է ադրբեջանական կողմը, ավելացնելով, որ կոնյակը վաճառվում է նաև ինչպես Մոսկվայի, այնպես էլ Ռուսաստանի այլ շրջանների խանութներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---