Ռոբերտ Քոչարյանը Թուրքմենստանի ժողովրդին ցավակցական հեռագիր է հղել Ս. Նիյազովի մահվան կապակցությամբ21 դեկտեմբերի 2006 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքմենստանի կառավարությանը` նախագահ Սափարմուրատ Նիյազովի մահվան կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռ, Քոչարյանի հեռագրում ասված է. «Հայաստանում վշտով ընդունեցին Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Աթայի Նիյազովի հանկարծահաս վախճանի լուրը: Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Թուրքմենստանի ժողովրդին եւ ղեկավարությանը, նախագահ Նիյազովի հարազատներին եւ մտերիմներին: Սափարմուրատ Նիյազովը կանգնած էր անկախ Թուրքմենստանի կայացման ակունքներում եւ եղել է նրա անփոփոխ առաջնորդը: Մենք բարձր ենք գնահատում նրա ներդրումը հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում: Վստահ եմ, որ Թուրքմենստանի ժողովուրդն այսուհետ եւս կշարունակի բոլոր ջանքերը ներդնել իր հայրենիքի հետագա բարգավաճման, Թուրքմենստանի պետականության եւ ինքնիշխանության ամրապնդման գործում»: Նշենք, որ Սափարմուրատ Նիյազովը մահացել է դեկտեմբերի 21-ի լույս գիշերը սրտի հանկարծակի կաթվածից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |