ԵԱՀԿ-ն վերահաստատել է՝ ՄԽ-ն ԼՂ հակամարտող կողմերի երկխոսության միակ ֆորմատն է

ԵԱՀԿ-ն վերահաստատել է՝ ՄԽ-ն ԼՂ հակամարտող կողմերի երկխոսության միակ ֆորմատն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է ԼՂ հակամարտող կողմերի երկխոսությունը կազմակերպելու համար: Այս մասին Գերմանիայի՝ Եվրոպայում անվտանգության և գործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2016-ի նախագահության ստանձնման կապակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նա փոխանցել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, թե Գերմանիան աջակցելու է համանախագահների ջանքերին ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում, որոնք պետք է ընդլայնվեն:

«Շփման գծում առկա խնդիրները մտահոգիչ են, հատկապես, որ ծանր զինատեսակներ են օգտագործվում, որն էլ բերում է քաղաքացիական անձանց զոհերի: Սա պետք է լինի առաջնային նպատակ, և մենք նաև ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի կարողանան հայ-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմներ ներդնել: Դրա համար խնդրում ենք հակամարտող կողմերը ուսումնասիրեն այդ առաջարկները կառուցողական ոգով»,- ասել է Քեսլերը, գրում է Tert.am-ը:

Դեսպանը նշել է, որ որպես նախագահող երկիր, իրենք քաղաքացիական բնակչության անվտանգությունը պահելու պարտավորություն ունեն:

Հարցին, թե շփման գծում առաջարկվող հետաքննությունների մեխանիզմների ներդրմանը ՀՀ-ն և Արցախը բազմիցս կողմ են արտահայտվել և միակ դեմը Ադրբեջանն է, ուստի գործնական քայլ պետք չէ ձեռնարկել՝ Քիսլերը պատասխանել է. «Գերմանիան գիտի երկու կողմի դիրքորոշումներն էլ, բայց շեշտում է այս մեխանիզմի կարևորությունը երկու կողմի հետ էլ և հստակ ասել ենք, որ ակնկալում ենք, որ կողմերը կողմ լինեն հետաքննության մեխանիզմների ներդրմանը»:

Իսկ թե հաստատում է շրջանառվող այն տեղեկությունը, թե Գերմանիան հավակնում է Մինսկի խմբում տեղ ունենալ՝ փոխարինելով Ֆրանսիային, Գերմանիայի դեսպանը պատասխանել է, որ առաջին անգամ է լսում, որ Գերմանիան հետաքրքրված է համանախագահ դառնալով:

Կարդացեք նաև՝ Անդրեյ Սորոկին. ԵԽԽՎ-ն փորձում է անտեսել բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---