Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին

Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Թուրքիան շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, քանի որ դա է Ադրբեջանի ցանկությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմաիլ Ալպեր Ջոշկունը:

Դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանին ցանկացած ոլորտում:

«Ադրբեջանն ի զորու է ամրապնդել պաշտպանության ոլորտը, և մենք կսատարենք նրան դրանում»,-ասել է թուրք դեսպանը:

Դեսպանն ասել է նաև, որ «քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի գերիշխել միջազգային իրավունքը, ինչպես դա ցանկանում է Ադրբեջանը, իրավիճակը տարածաշրջանում չի կայունանա»: Ըստ դիվանագետի, պետք է ուշադիր և զգուշավոր լինել այն ուժերի հանդեպ, որոնք «կարող են վնասել երկու երկրների կապերին»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևերի քվեարկության ժամանակ որոշ թուրք պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը` դիվանագետն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել պատգամավորների արարքները:

2015-ի դեկտեմբերի 22-ին կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանի հանդիպումը: Կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: Հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, սակայն ըստ աղբյուրւ, քննարկվել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության հարցը:

Հայտնի է նաև, որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը մտադիր են համագործակցել ռզամական ոլորտում: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ասել է, որ «ուժեղ լինելու համար նրանք պետք է որոշ նախագծեր իրագործեն տարածաշրջանում, իսկ կայացված կարևոր որոշումները կնպաստեն երկրների զինված ուժերի ամրապնդմանը»: Նա հավելել է նաև, որ Ադրբեջանը կօգտվի Թուրքիայի և Վրաստանի փորձից նաև ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---