Իրաքյան Քրդստանի նախագահ. Եկել է անկախության հանրաքվեի ժամանակը 3 փետրվարի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ինքնավար Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրաքի տարածքում քրդական պետության ստեղծման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամանակն է: «Այժմ եկել է ժամանակը և կան անհարժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ հանրաքվեով որոշեն իրենց ապագան»,-ասել է Բարզանին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Քրդերը սեփական պետությունը չունեցող աշխարհի ամենամեծ ազգն են: Նրանց թիվը հասնում է մոտ 40 մլն: Բնակվում են գլխավորապես Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Սիրիայում և մի քանի այլ երկրներում։Իրաքյան Քրդստանի բնակչությունը մոտ 4 մլն է հասնում: Քրդերից բացի այստեղ բնակվում են արաբներ, կան փոքրաթիվ քրիստոնյաներ, այդ թվում` հայեր: Տարածաշրջանն ինքնավարություն ստացավ Իրաքի բռնակալ Սադդամ Հուսեյնի տապալումից հետո և այսօր ունի սեփական բանակը, բյուջեն, ոստիկանությունը, կառավարությունը և պետականության այլ հատկանիշներ: Բացի այդ, քրդերը փաստացի ինքնավարություն ունեն Սիրիայի հյուսիսում` Ռոժավա տարածաշրջան: Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը զինված պայքար է մղում քրդաբնակ շրջանների անկախության համար` մի քանի տարի առաջ գրեթե մարած հակամարտությունը նոր թափ ստացավ, երբ Անկարան 2015-ին խախտեց հրադադարը: Photo:AP Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |