ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամը հետագայում ևս կսատարի հայերին 4 փետրվարի 2016 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլախը հետագայում ևս կսատարի հայերին: «Թուրքիայի և Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմակայության մեջ կշարունակեմ սատարել հայերին»,- Facebook-ի իր էջում գրել է խորհրդարանականը, որը ներկայացրել է նաև մի հատված իրեն հասցեագրված ՀՀ դեսպանի նամակից: «Ջերմ նամակ եմ ստացել Հայաստանի դեսպանից: Այն չի պարունակում պետական գաղտնիք, ուստի ցանկանում են որոշ մեջբերումներ անել նամակից. «Հարգելի պարոն Բլախ. ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության վճռական աջակցության շնորհիվ մերժվեց «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցը: Ես կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ և պատվիրակության մյուս անդամներին Ստրասբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի դիրքորոշմանը սատարելու համար: Ձեր ձայները մեծապես նպաստեցին Մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շարունակությանը: Տեղեկացված եմ Ստրասբուրգ Ձեր գործուղման հանգամանքներին` թույլ տվեք Ձեզ երախտագիտություն հայտնել նաև այդ ջանքերի համար»: Շատ զգացված եմ այսպիսի վերաբերմունքից, խորին հարգանք եմ տածում դեսպանի հանդեպ և հավաստիացնում եմ, որ միշտ սատարում եմ այն կողմին, որը հանդես է գալիս հանուն արդարության և խաղաղության: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի դիմակայությունում ես կշարունակեմ սատարել հայերին, քանի որ դուք արժանի եք դրան»,-նշել է Բլախը, հայտնում է Armenia Today-ը: Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն մերժեց Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը: Ելույթ ունեցողների մեծ մասը զեկույցի քննարկման ժամանակ նշեց, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն: Նույն օրը սակայն, ընդունվեց հակահայկական «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի բանաձևը: Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ էր արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |