ՀՀ ՊՆ. Հայկական կողմն ադրբեջանցի զինվորի մահվան հետ կապ չունի![]() 4 փետրվարի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է: Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փորձում է ապատեղեկատվության միջոցով խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրանքներ ուղղել հայկական կողմին: Եվս մեկ անգամ շեշտում ենք ԼՂ հակամարտության շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող զինված դիմակայության հետևանքով հնարավոր միջադեպերի նվազեցման և կանխման նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ փետրվարի 3-ին 17:50-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին զոհվել է զինծառայող Իմրան Խուդավերդի օղլու Միրզոևը: Հաղորդագրության մեջ ասվում էր, թե վերջինս զոհվել է հայկական կողմի դիվերսիոն գործողության արդյունքում և որ «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ոչնչացրել են դվերսիոն խմբի 3 անդամի»: Փետրվարի 3-ին՝ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակչին պատկանող «ՎԱԶ-2016» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակները վնասել են ավտոմեքենայի դիմապակին եւ անվադողերը: Բարեբախտաբար, վարորդը չի տուժել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |