ԻՊ գրոհայինները դեպի Թուրքիայի սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին

ԻՊ գրոհայինները դեպի Թուրքիայի սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին` դասալքության դիմելով, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսների բարբարոսական ռմբակոծությունների հետևանք: Փետրվարի 11-ին այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հալեպի շրջանում գործող ավազակախմբերի գրոհայինները զանգվածաբար դասալքության են դիմում: Զինյալներն ահաբեկում են տեղի բնակչությանն ու ստիպողաբար քշում են մարդկանց դեպի թուրքական սահման: Ազատվելով զենքից` ահաբեկիչները փորձում են տարալուծվել ամբոխի մեջ` իմանալով, որ ռուսական ավիացիան և Սիրիայի կառավարական զորքերը երբեք չեն հարվածում քաղաքացիական բնակչությանը»,-ասել է Կոնաշենկովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»:

Փետրվարի 5-ին և 6-ին Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի պայթուցիկ տակառներով հրթիռակոծել են քաղաքի խաղաղ բնակիչներին: Բնակարաններ են ավիրվել, հասցվել են նյութական վնասներ: Բնակչությունը զրկվել է էլեկտրականությունից:

Սիրիական բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից:Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման:

Փետրվարի 3-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---