ՀՀ-ն և Հունաստանը կգործակցեն ռազմատեխնիկական ոլորտում![]() 11 փետրվարի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը փետրվարի 11-ին համաձայնություն է տվել Հայաստանի և Հունաստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի՝ կողմերը միջոցներ կձեռնարկեն խթանելու համագործակցությունը հետազոտությունների և զարգացման, արտադրության, նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտներում: 2015-ի դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները` ռազմական կրթություն, խաղաղարար գործունեություն, հատուկ նշանակության ջոկատների պատրաստում, ռազմատեխնիկական համագործակցություն: Կառավարությունը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում գործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծն ուղղված է երկու երկրի միջև զբոսաշրջության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ գործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու երկրում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրի շրջանակում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն երկու երկրի զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը: Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով սահմանված են երկու երկրների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |