Հայազգի գործարարն UBER-ի ավիացիոն տարբերակն է ստեղծել

Հայազգի գործարարն UBER-ի ավիացիոն տարբերակն է ստեղծել

PanARMENIAN.Net - Ֆլորիդայում բնակվող հայազգի գործարար Սերգեյ Պետրոսովը ստեղծել է հայտնի Uber սերվիսի ավիացիոն տարբերակը, որը թուլատրում է ամրագրել ազատ տեղեր մասնավոր բիզնես-դասի օդանավերում սովորական ավիաընկերությունների բիզնես-դասին մոտ գներով:

Ինչպես գրում է Bloomberg-ը, Պետրոսովը պնդում է, որ բիզնես-ավիացիան օգտագործվում է իր կարողությունների սահմանափակ չափով. օդանավերը կամ կիսադատարկ են երթևեկում, կամ ամիսներով կանգնում են օդանավակայաններում: Համակարգը թուլատրում է պատվիրել օդանավեր նրանց, ովքեր կարող են թույլ տալ բիզնես-դասի կամ ավելի թանկ տոմսեր, սակայն չեն կարող պատվիրել ամբողջ ինքնաթիռը: Պետրոսովի գնահատականներով, ծառայության պոտենցիալ սպառող են մոտ 2.5 մլն ուղևոր, սակայն գների նվազման հետ մեկտեղ Jetsmarter-ը հասանելի կդառնա մինչև 15 մլն ուղևորի:

Համակարգին են միացել 3100 օդանավ, հավելվածը ներբեռնել է 350 հազար մարդ, ծառայությունից 2015 թվականին օգտվել է 35000 ուղևոր, ընդ որում՝ վերջին եռամսյակում ուղևորահոսքն աճել է 135%-ով: Ըներության ներդնողներից են հայտնի ռեփեր և գործարար Jay-Z-ն, ինչպես նաև սաուդյան արքայական ընտանիքը. վերջինիս ներդրումները կազմել էն $ 26.1 մլն:

Ծառայությունը տվյալ պահին հասանելի է Լոնդոնում, Փարիզում, Ջենովայում, մոտակա ամիսներին հասանելի կդառնա նաև Էր-Րիադում, Դուբայում, ապա՝ Մոսկվայում և Հոնկոնգում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---