Թուրքիայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

Թուրքիայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300-ամյա հայկական եկեղեցու շենքը վաճառվում է $1.5 մլն-ով: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում:

Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում, գրում է Ermenihaber.am-ը:

Անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգինլերը Թուրքիայի պետական Anadol» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վերոհիշյալ Սեթբաշ թաղամասում նախկինում հայեր են ապրել:

«Եկեղեցին տարբեր նպատակներով օգտագործվել է մինչև 1980-ականները, ինչից հետո մինչև օրս մնացել է լքյալ ու անբարեկարգ վիճակում», - ասել է նա:

Եկեղեցին զբաղեցնում է 300քմ տարածք՝ ունենալով 212 քմ շրջակայք:

Anadolu լրատվականը հայկական եկեղեցու վաճառքի մասին նյութը, թողարկելով երկու լեզվով, անգլերեն հրապարակման մեջ նշել է եկեղեցու հայկական լինելը, իսկ թուրքերեն հրապարակման մեջ՝ ոչ:

2015-ի հուլիսին Բուրսայի Մուդանիա շրջանի անտիկ բնակավայրերից մեկը համարվող Թիրիլիե շրջանում գտնվող բյուզանդական եկեղեցու սեփականատերն այն վաճառքի է հանել՝ հայտարարություն տեղադրելով անշարժ գույքի առուվաճառքի կայքում։ Սեփականատերը եկեղեցին $1 մլն է գնահատել:1676-ին թվագրվող ձեռագիր փաստաթղթում եկեղեցին նշվում է որպես Սուրբ Աստվածածին։ Ենթադրվում է, որ շինությունը կառուցվել է 13-րդ դարում։ Այդ տարածքներից հույների գաղթից հետո եկեղեցին սեփականաշնորհվել է։

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---