ԵԽԽՎ նստաշրջանի ուշադրության կենտրոնում են Կոսովոն եւ ղարաբաղյան խնդիրը

PanARMENIAN.Net - 2007 թվականի հունվարի 22-26 Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի հիմնական հարցն է դարձել Կոսովոյում ընթացիկ իրավիճակի գնահատման շուրջ բանավեճը` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման հարցերով հատուկ դեսպանորդ Մարտտի Ախտիսաարին:



Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են նաեւ մոնիտորինգային զեկույցները Ալբանիայի եւ Հայաստանի վերաբերյալ: Խորհրդարանականները հայտեր են ներկայացրել հետեւյալ հարցերի շուրջ շտապ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ` «Սպառնալիքներ լրագրողների կյանքին եւ ազատությանը», «Լարվածությունը Ռուսաստանի եւ Վրաստանի ընթացիկ հարաբերություններում»:



Հունվարի 25-ի նստաշրջանում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրադարանական պատվիրակությունների համատեղ հանդիպումը ԵԽԽՎ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության մասին, որի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն» բանաձեւի քննարկման համար, հաղորդում է ԵԽԽՎ հաղորդակցության ժառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---