Լավրովն ու Քերին քննարկել են հրադադարը Սիրիայում

Լավրովն ու Քերին քննարկել են հրադադարը Սիրիայում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում հրադադարին առնչվող հարցերի շուրջ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ուշադրության կենտրոնում Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ռուս-ամերիկյան նախաձեռնության իրագործումն էր` ըստ ՄԱԿ ԱԽ որոշումների: Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկրների միջև համակարգման կարևորությունը, առաջին հերթին ռազմական գծով, հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, որը պետք է պահպանեն ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ զինյալ ընդդիմադիրները, որոնք կապված չեն ահաբեկչական խմբավորումների հետ: Հավանություն է տրվել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև Ժնևում բանակցությունների վերսկսմանը, որի նպատակն է հակամարտության քաղաքական կարգավորումը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունն իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին, սակայն 15 շրջանում մոտ 500.000 մարդ շարունակում է շրջափակման մեջ մնալ:

Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Ընթերցեք նաև.Մոսկվան ու Վաշինգտոնը չեն հրապարակի Սիրիայի հրադադարի խախտման դեպքերը

Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---