Ռուսական Polymetal-ը կգնի Կապանի ոսկու հանքավայրը կանադական ընկերությունից 2 մարտի 2016 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Polymetal PLC ընկերությունը մարտի 2-ին հայտարարել է Կապանի ոսկու հանքը գնելու վերաբերյալ կանադական Dundee Precious Metals Inc-ի հետ գործարք կնքելու մասին: Ինչպես հայտնում է Alliance News-ը, Polymetal-ը $25 մլն կվճարի գործարքի համար, որից $10 միլիոնը` դրամական միջոցներով և 15 միլիոնը դոլար` ընկերության նոր բաժնետոմսերով: Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ի երկրորդ եռամսյակում: «Մենք կարծում ենք, որ Polymetal-ը կարող է Կապանը ցածր շահութաբերություն ունեցող ակտիվից վերածել մեծ արտադրությամբ շահութաբեր տարածաշրջանային ձեռնարկության»,-ասել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը: 2014-ի դեկտեմբերի դրությամբ հանքավայրի ռեսուրսները գնահատվում են 15,9 մլն տոննա հանքաքար, որը պարունակում է մոտ 1,4 մլն ունցիա ոսկի, 24 մլն ունցիա արծաթ, 80 հազար տոննա պղինձ և 270 հազար տոննա ցինկ: 2015-ին հանքավայրում արդյունահանվել և մշակվել է 410 և 411 հազար տոննա հանքաքար համապատասխանաբար: Նույն տարում վաճառքը կազմել է 21 հազար ունցիա ոսկի, հազար տոննա պղինձ, 5 հազար տոննա ցինկ և 0,4 միլիոն ունցիա արծաթ: Այդ ընթացքում ձեռնարկության զուտ հասույթը կազմել է 35 միլիոն դոլար, EBITDA-ն՝ 5 միլիոն դոլար, իսկ դրամային ծախսերը, չհաշված զուգորդող նյութերը` 709 դոլար իրացված ոսկու մեկ ունցիայի համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |