Գործադիրը հաստատել է. ՀՅԴ-ականները՝ Շիրակի ու Արագածոտնի մարզպետներ

Գործադիրը հաստատել է. ՀՅԴ-ականները՝ Շիրակի ու   Արագածոտնի մարզպետներ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 3-ի նիստում հաստատել է Հովսեփ Սիմոնյանին Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով նորանշանակ մարզպետին, ասել է, որ Սիմոնյանը մարզպետարանում ունի երկարատև աշխատանքային փորձ, գրում է Panorama.am-ը:

«Նա տեղյակ է մարզի ընդհանուր տնտեսական, սոցիալական գործընթացներին և մեր օժանդակությամբ կկարողանա ակտիվ գործել: Մենք կտեսնենք առաջընթաց այս մարզում»,- նշել է Լոքյանը:

Շիրակի մարզպետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է նաև Գաբրիել Գյոզալյանին ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակելու որոշումը:

Լոքյանը նշել է, որ Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է:

Արագածոտնի մարզպետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Սարգիս Սահակյանը:

Նշանակումները պայմանավորված են ՀՀԿ-ՀՅԴ գործակցությամբ:

Նախագահական նստավայրում փետրվարի 24-ին Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները քաղաքական գործակցության մասին համաձայնգիր են ստորագրել: ՀՀԿ կողմից այն ստորագրել է կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ կողմից՝ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Վերջինս հայտնել է նաև, թե ովքեր են զբաղեցնելու ՀՅԴ-ին հատկացվելիք պաշտոնները: էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի` Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի` Լևոն Մկրտչյանը, Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը՝ Արագածոտնի մարզպետ:

Կարդացեք նաև՝ ՀՅԴ-ական նախարարների անունները հայտնի են

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---