Մարտի 15-16-ին ջերմաստիճանը կնվազի 8-10°C-ով

Մարտի   15-16-ին     ջերմաստիճանը կնվազի 8-10°C-ով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 12-13-ը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, 14-ի ցերեկը, 15-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ օդի հանրապետությունում ջերմաստիճանը մարտի 15-ին ու 16-ին կնվազի 8-10 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

«Այսօր և վաղը հանրապետության առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ին հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերից Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին կմոտենա տեղումնաբեր ցիկլոն, որի հետ կապված՝ մարտի 15-16-ին բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային մարզերում՝ թաց ձյան տեսքով»,- տեղեկացրել է Սուրենյանը, գրում է Tert.am-ը:

Երևանում մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրոդ կեսին հնարավոր է կարճատև անձրև, 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևանի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.80C (1981 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.50C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.60C

Մարտին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 3-ին և 4-ին` Արարատյան դաշտում հասնելով մինչև 22-23, իսկ Տավուշի, Սյունիքի հովտային հատվածներում` մինչև 24-25, որը անոմալ տաք եղանակ է համարվում: Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 8-12 աստիճանով:

«Մարտը տաք կլինի, միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Կանխատեսվում է, որ տեղումնառատ կլինի: Տեղումները կլինեն նորմայից ավելի, իսկ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան առատ տեղումներ, ցրտահարություններ, չեն դիտվի», - ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---