Սիրիական ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Ժնևի բանակցություններին

Սիրիական ընդդիմությունը պատրաստ է մասնակցել  Ժնևի բանակցություններին

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ կմասնակցի մարտի 14-ին Ժնևում նախատեսված բանակցություններին: Կոմիտեն նախապայմանները չի նշել, ընդգծել է միջազգային չափանիշների պահպանման անհրաժեշտությունը:

Սիրիայի կառավարությունն առայժմ պաշտոնապես չի հաստատել ռուսական կողմի տեղեկությունները, որ Ասադի ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն բանակցություններին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ սիրիայի ընդդիմությունը հաստատել է, որ պատրաստ է պահպանել ժամանակավոր հրադադարի ռեժիմը 2 շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել էր, որ Դամասկոսը «ռուս գործընկերների հետ համապարփակ խորհրդակցություններից հետո» որոշել է դադարեցնել մարտական գործողությունները ՌԴ և ԱՄՆ հետ պայմանավորվածությունների համաձայն: Սիրիայի ազատ բանակում բարձրաստիճան աղբյուրն իր հերթին հայտնել է, որ դեռևոս որոշված չէ` Սիրիայի ազատ բանակի ջոկատները կմիանան հրադադարի ռեժիմին, թե ոչ:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողմի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Կարդացեք նաև՝ Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հրադադարը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարն առաջարկում է Սիրիան մասնատել Հարավսլավիայի օրինակով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---