Հայաստանում ուրանի հարստացում չի լինելու29 հունվարի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայկական Ատոմակայանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ուրանի հանքերի շահագործման նպատակահարմարությունը: «Ինչպես դուք գիտեք, Հայաստանը ուրանի պաշարներ ունի, սակայն դրանց շահագործման նպատակահարմարությունը պետք է որոշեն մասնագետները: Սակայն Հայաստանում ուրանի հարստացում չի լինելու. դա բավականին հստակ է եւ որոշակի»,- ընդգծել է Սողմոնյանը:Նշենք, որ խորհրդային շրջանում Հայաստանում ուրանի հանքեր են գործել Ղափանում, որոնք փակվել են աննպատակահարմարության եւ շրջակա միջավայրի համար վտագավոր լինելու պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |