Die Zeit. Զբոսաշրջիկները չեն մեկնում Թուրքիա Էրդողանի քաղաքականության և ահաբեկչությունների պատճառով

Die Zeit. Զբոսաշրջիկները չեն մեկնում Թուրքիա Էրդողանի քաղաքականության և ահաբեկչությունների պատճառով

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ԶԼՄ-ների հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության և Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողությունների պատճառով կրճատվել է զբոսաշրջիկների հոսքը երկիր, հայտնում է ՌԻԱ Նովոստին Die Zeit-ի վրա հղումով:

«Ընդդիմադիր ԶԼՄ-ների ճնշումը ետ է պահում տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին: Կան դեպքեր, երբ զբոսաշրջիկները հրաժարվում են այցելել Թուրքիա նախագահ Էրդողանի քաղաքականության պատճառով»,-ասվում է պարբերականի անդրդադարձում: էրդողանի այդ գործողությունների պատճառով «Թուրքիան կորցրել է հեղինակությունը», հավելում է Die Zeit-ը:

Բացի այդ զբոսաշրջիկներին վախեցնում են հաճախակի դարձած ահաբեկչական գործողությունները երկրի տարածքում: «Զբոսաշրջիկների քանակը զգալիորեն նվազել է: Սովորաբար մարտի սկզբին Ստամբուլից ամեն օր էքսկուրսիոն ավտոբուսներ էին մեկնում, որից յուրաքանչյուրում 35 զբոսաշրջիկ կար: Իսկ այժմ շաբաթական 2 ավտոբուս է մեկնում յուրաքանչյուրում 12-ական ուղևորով»,-ասել է պարբերականին էքսկուրսավարներից մեկը:

Ըստ գերմանական թերթի, Ստամբուլի հյուրանոցների համալրումը նվազել է 50 տոկոսով: 2016-ի հունվար-փետրվարին հյուրերի նվազումը կարելի է համեմատել նախորդ ամբողջ տարվա ընթացքում զբոսաշրջիկների հոսքի նվազման հետ: 2015-ին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը 2014-ի համեմատ նվազել է 1,6-ով: Ռուսներից բացի, կտրուկ նվազել է եվրոպական երկրներից հանգստացողների քանակը: Օրինակ, իտալացի զբոսաշրջիկների քանակը նվազել է 27%-ով, ֆրանսիացիներինը` 18% իսպանացիներինը` 17%: Ընդհանուր առմամբ 2015-ին Թուրքիայի եկամուտները զբոսաշրջությունից կրճատվել են 8,3%-ով:

Ընթերցեք նաև. 2016-ը Թուրքիայի զբոսաշրջության համար կարող է ամենաբարդը լինել վերջին 20 տարում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---