Ի՞նչ ֆունկցիաներ ունի ACBA Mobile բջջային հավելվածը

Ի՞նչ ֆունկցիաներ ունի ACBA Mobile բջջային հավելվածը

PanARMENIAN.Net - Գործարկելով ACBA Mobile բջջային հավելվածը՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ IOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքեր:

ACBA Mobile հավելվածի միջոցով օգտատերը կարող է փոխանցումներ կատարել հաշիվների միջև, այդ թվում փոխանցումներ իրականացնել նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, ստանալ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից առաջարկվող հավելվածի առավելություններին և հնարավորություններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ, որտեղ ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի Demo տարբերակի միջոցով հնարավորություն կստանաք նաև առանց հավելվածը ներբեռնելու ուսումնասիրել այն:

ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Play Market-ից և, դիմելով Բանկի մասնաճյուղ` ակտիվացնել այն:

Հավելվածի բոլոր գործառույթներին կարելի է ծանոթանալ Բանկիկայքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---