2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստեփանավանում

2.8  մագնիտուդ ուժգնությամբ  երկրաշարժ՝ Ստեփանավանում

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ժամը 01.13-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.02-ին (Գրինվիչի ժամանակով` 21.02) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.980օ և արևելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 10 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում 3-4 բալ, Ագարակ քաղաքում 3-4 բալ, Վանաձոր քաղաքում 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ:

Մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ:

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ: 1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---