Մեղրիի 17-րդ դարի եկեղեցին կնորոգվի

Մեղրիի 17-րդ դարի եկեղեցին կնորոգվի

PanARMENIAN.Net - 2016-ի մարտի 11-13-ը ամերիկյան «Երկիր և մշակույթ» (LCO) բարեգործական հասարակական կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը ընդհանուր ժողով էր գումարել ֆրանսիական Լիոնում` քննարկելու համար հայկական հուշարձանների վերականգնման ընթացիկ և առաջիկա նախագծերը: Ժողովում որոշել է նոր ծրագիր սկսել Մեղրիում, որտեղ կազմակերպությունը կնորոգի 17-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

Այս պատմական հուշարձանը գտնվում է անմխիթար վիճակում: Եկեղեցու պատերը նկարազարդել են հայտնի նկարիչ Նաղաշ Հովնաթանի տոհմի նկարիչները, որի աշխատանքները զարդարում են նաև Սբ Էջմիածնի Մայր տաճարը:

Մեղրին պատմական Հայաստանի Սյունյաց աշխարհի Արևիք գավառն է՝ բնակեցված դեռևս նախնադարում: Աչքի են ընկնում Սբ. Աստվածածին եկեղեցին, Սբ. Հովհաննես եկեղեցին, ժողովրդական անվանմամբ «Անապաստանաց վանք», Մեղրիի բերդի 6 աշտարակները, որոնցից այժմ կանգուն են 2-ը: Մեղրու բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083թ.: Այն հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարում: Մեղրու բերդն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ:

LCO ավարտին հասցրած վերջին նախագիծը 7-րդ դարի Չիչխանավանքն է Լոռիում: «Հող և մշակույթի» կամավորների, տեղացիների, հնագետների և ճարտարապետների 5 տարվա աշխատանքից հետո եկեղեցին վերաբացվեց 2015-ի օգոստոսին և վերանվանվեց Սբ Խաչ: Կազմակերպությունն իր առաքելության շրջանակում հետազոտում է և գրանցում է հայկական հուշարձանները Թուրքիայի տարածքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---