Politico. Քաղաքացիական հակամարտությունը Թուրքիայում վերածում է երկիրը նոր Սիրիայի

Politico. Քաղաքացիական հակամարտությունը Թուրքիայում վերածում է երկիրը նոր Սիրիայի

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ուժերի և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների դիմակայությունը երկրի հարավ-արևելքում գնալով սաստկանում է, հայտնում է Gazeta.ru-ն Politico-ի վրա հղումով:

Քրդերի մայրաքաղաքը համարվող Դիարբեքիրի փախուստի դիմած բնակիչները դժվարությամբ են ճանաչում հայրենի քաղաքի քանդված փողոցները, որտեղ մոլեգնմում է քաղաքացիական պատերազմը, գրում է պարբերականը:

«Այս ամենը նման է Սիրիային»,-ասում է տեղի բնակչուհին, որը ստիված հեռացել է քաղաքից ընտանիքի հետ:

Ինչպես գրում է պարբերականը, Եվրոպան գործնականում գրեթե ուշադրություն չի դարձնում քաղաքացիական պատերազմին Թուրքիայում` կենտրոնանալով միջսիրիական հակամարտության հանգուցալուծման վրա: Եվրամիությունն ընդհանրապես չի քննադատում թուրքական իշխանությունների մարտական գործողությունները քրդերի դեմ` պաշտոնական Բրյուսելը նրանց ահաբեկիչներ է համարում, թեև ամենևին ոչ բոլոր եվրոպական երկրներն են համամիտ այդ հարցում:

Մինչդեռ, ըստ փորձագետների, Թուրքիայից Եվրոպա են փախչում ոչ միայն օտար փախստականները, այլ նաև այդ երկրի: Օգոստոսից նրանց թիվը հասել է արդեն 400 հազարի:

«Ի՞նչ օգնություն կարող է ցուցաբերել այդ պետությունը փախստականներին, եթե սպանում է իր իսկ մարդկանց և փախստականներ ստեղծում իր երկրի ներսում: Եվրոպան չի կարծում, որ եթե հակամարտությունը պատերազմի վերաճի, թուրքերն ու քրդերը նույնպես կարող են Եվրոպա փախչել»,-տարակուսում է քրդերի ներկայացուցիչը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել էր քրդերին Անկարայի ահաբեկչությանը մեղսակից լիենոլւ մեջ մեջ:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 300 զինվորական և ոստիկան: Քրդերը պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում:

Ընթերցեք նաև. Թուրքիայում քուրդ զինյալների հարձակման արդյունքում կան զոհեր և վիրավորներ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---