Արգենտինահայ ընտանիքին պատկանող «սթեյքհաուզը»` Լոս Անջելեսի լավագույն ռեստորան23 մարտի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Բոզողլյանների ընտանիքին պատկանող Լոս Անջելեսի Մելռոուզ ավենյուի հայտնի արգենտինյան ռեստորանը ճանաչվել է Լոս Անջելեսի թիվ 1 ռեստորանը: Գնահատականը տվել է ռեստորանների ամրագրման և գնահատման առաջատար Open Table կայքը, հայտնում է Asbarez-ը: Carlitos Gardel արգենտինյան սթեյքհաուզը համարվել է ռեստորաններից լավագույնը` Open Table կայքում ռեստորանների այցելուների արձագանքների հիման վրա: Ռեստորանը բացվել է 1990-ականներին, Բոզողլյանների ընտանիքը ռեստորանի սեփականատերն է և կառավարիչը: Ավելի քան 20 տարի առաջ Կառլիտո և Ազնիվ Բոզողլյանները հիմնեցին ռեստորանը և շատ շուտով ճանաչում ստացան այցելուների շրջանում Բուենոս Այրեսից բերված իրենց բաղադրատոմսերի շնորհիվ, որտեղ նրանք բնակվում էին նախկինում: Բոզողլյանների երեք որդիներից 2-ը Carlitos Gardel-ի անբաժան մասն են` Մաքսիմիլիանն աշխատում է ռեստորանում որպես սոմելիե և կառավարում է գինու մեծ մառանը, իսկ Ժիրայրը ռեստորանի գլխավոր կառավարիչն է: Ազնիվ Բոզողլյանը շարունակում է անձամբ պատրաստել աղանդերային ուտեստները: Ընտանեկան ավանդույթը զգացվում է ամբողջ ռեստորանում, հատկապես երբ գալիս է Կառլիտո Բոզողլյանը` զվարճացնելով հաճախորդներին իր հումորի սուր զգացումով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |