Սևանում ձուկ աճեցնել պատրաստվող ընկերությունը կարող է հարկային արտոնություն ստանալ23 մարտի 2016 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Սևան Ակվա» ՓԲԸ-ն ՀՀ կառավարությանը հայտ է ներկայացրել՝ խնդրելով հարկային արտոնություն կիրառել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ: «Սևան Ակվա» ընկերությունը պատրաստվում է Սևան լճում տեղադրվելիք ցանցերի մեջ ձուկ աճեցնել: Ընկերությունը ավելի քան 1 միլիարդ դրամի ապրանքներ է ներկրելու: Արտոնություն տրամադրելու գործադիրի որոշման նախագծում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները: Նշվում է, որ «Սևան Ակվա» ՓԲԸ-ն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված օղակներից մեկը, որն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղակայվող տնտեսություններում: Համալիր ծրագրի համաձայն ընկերությունը մանրաձուկը ձեռք է բերում ծրագրի շրջանակում ստեղծված «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան գործարանից, իսկ ապրանքային ձուկն ամբողջությամբ վաճառվում է «Սևանի իշխան» ՓԲԸ-ին, որն էլ վերամշակման գործարանի միջոցով այն վերամշակում է և իրականացնում է վաճառքն ու արտահանումը: 2016-ին Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակնից: Ձկները կկերակրվեն եվրոպական արտադրության բարձրորակ ձկան կերով: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, որի հասույթը կկազմի մոտ 2 մլրդ 400 մլն. դրամ: «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է հիմնել և Սևանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարիների ընթացքում կաճեցվեն ձկան Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ: Նախագծում ընդգծվում է, թե հաշվի առնելով, որ ներմուծվող տեխնոլոգիաները և սարքավորումները տեղադրվելու են անմիջապես Սևանա լճի մեջ, և դրանք նախատեսված են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման համար, հետևաբար անհրաժեշտ է որպեսզի այդ տեխնոլոգիաները և սարքավորումները լինեն էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |