ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. Կարևորվել է Թբիլիսիի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. Կարևորվել է Թբիլիսիի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

PanARMENIAN.Net - ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործընթացում Վրաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին կարևոր է: Այս մասին մարտի 25-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Երևանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬ի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ ‪Ջանելիձե‬ն: Նրան կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նախքան լրատվամիջոցների հետ հանդիպումը, կայացել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները: Վրաստանի արտգործնախարարն մարտի 25-ի առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդ:

«Ես գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- ասել է ԱԳ նախարարը:

Միխեիլ ‪Ջանելիձե‬ի խոսքով, տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, գրում է Panorama.am-ը:

Նալմանդյանը նշել է, որ տարիների ընթացքում մեր երկու հարևան պետության կառավարությունների միջև ավանդաբար ձևավորվել են սերտ հարաբերություններ: ՀՀ ԱԳ նախարարը նկատել է նար, որ հայ-վրացական հարաբերությունները բարիդրացիական են:

«Մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ: Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված ու ժամանակով ստուգված բարեկամություն է: Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ընդլայնվել մեր երկու երկրների միջև՝ ունենալով նաև այնպիսի կապող օղակ ինչպիսին վիրահայությունն է»,- հավելել է Նալբանդյանը, գրում է Tert.am-ը::

Արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև չկան խնդիրներ, հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծումներ չեն գտնի:

«Քիչ առաջ ավարտեցինք մեր բանակցությունները, որոնց ժամանակ քննարկեցինք մեր երկրների ղեկավարներ միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Մեր երկրների միջև հարկային գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող ութ տասնյակից ավելի համաձայնագրերը, երկուստեք շահագրգռվածությունը, պատրաստակամությունը, լավ հիմք են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Պայմանավորվեցինք առավել ակտիվացնել երկու ԱԳ նախարարությունների միջև պայմանավորվածությունները»,- տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, որ քննարկվել են նաև էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական հարցեր:

Մտքեր են փոխանակվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, որոնց վերաբերյալ անդրադարձ կլինի նաև պարոն Ջանելիձեի հետ վարչապետի հետ հանդիպմանը:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է Վրաստանի հետ գործակցել Վրաստանում Հայաստանի ժառանգության պահպանության առումով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---