Պուտինի խոսնակը պարզաբանել է, թե ինչն է խանգարում ԼՂ հակամարտության կարգավորմանը

Պուտինի խոսնակը պարզաբանել է, թե ինչն է խանգարում ԼՂ հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Զվեզդա»-ն:

Միևնույն ժամանակ, նշել է նա, դեռևս իրավիճակը չի շտկվել: Սակայն Պեսկովը հույս է հայտնել, որ գործընթացը տեղում չի դոփի:

«Դեռ պարծենալու բան չունենք, սակայն միակ ելքն այն է, որ «հնգյակը» (ԵԱՀԿ ՄԽ) բարենպաստ պայմաններ ստեղծի և Երևանի, և Բաքվի համար»,-ասել է նա:

Պեսկովը շեշտել է, որ իրավիճակի կարգավորմանը պարբերաբար խոչընդոտում են հակամարտության կողմերից մեկի հայտարարություններn անվերապահ դիրքորոշման, ինչպես նաև իրավիճակը հանգուցալուծելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի: ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողը մեջբերում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներից ԵԱՀԿ ՄԽ ապակառուցողական գործունեության վերաբերյալ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն անվանել է ապակառուցողական: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը»,-հարցրել է հայ լրագրողը:

Զախարովան պատասխանել է, թե անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ որ համանախագահների մասին է խոսքը: «Դուք պետք է ճշտեք ադրբեջանական կողմից, թե կոնկրետ որ համանախագահների մասին է խոսքը: Մեր հասցեին մենք այդ հայտարարությունն ընդունել չենք կարող: Տարիներ շարունակ մենք ապացուցել ենք, որ մեր նպատակները բարեխիղճ են և անկեղծ: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծվի»:

Ավելի վաղ, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ»: «Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկ,-ասել է նախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---